Ահաբեկչություն Քաբուլի ուսումնական կենտրոնում
Քաբուլի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը անցել է 3 տասնյակը, վիրավորներինը հասել է 40-ի՝ ասել է Al Jazeera հեռուստաալիքի աղբյուրը։
Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի արևմտյան Դաշտ-ի-Բարչի արևմտյան թաղամասում՝ քննությունների ժամանակ։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ուսումնական կենտրոնում եղել է մինչև 400 ուսանող:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Երկրում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։