Բայդենը կարգադրել է դաշնային օգնություն ցույց տալ Հարավային Կարոլինային «Իեն» փոթորկի պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդանը սեպտեմբերի 29-ին կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել Հարավային Կարոլինայի նահանգի իշխանություններին «Իեն» փոթորկի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել Է, որ նահանգում «տեղի Է ունեցել արտակարգ իրադրություն», եւ կարգադրել Է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին փրկարարական եւ վերականգնողական աշխատանքների կատարման հարցում:
Բայդենի կարգադրությունը ենթադրում Է օգնություն Հարավային Կարոլինայի իշխանություններին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության եւ Արտակարգ իրավիճակների դաշնային վարչության կողմից: Ինչպես ավելի վաղ հայտնել Է CNN հեռուստաալիքը, արդեն անվազն 15 մարդ Է զհվել «Իեն» փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 28-ին այն մոլեգնել Է Ֆլորիդայի նահանգի ափին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: