Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնել է թուրքական TRT Haber պետական հեռուստաալիքը:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերաբերող վերջին իրադարձությունները»,- հայտնել է հեռուստաալիքը։