Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը
Մոսկվայում Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տվել իր այն հայրենակիցներին, որոնց երկրում մնալը պարտադիր չէ, լքել Ռուսաստանը, հայտնում է «Shantnews»-ը։
«Միջազգային ասպարեզում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և Ռուսաստանի հետ օդային և ճանապարհային հաղորդակցության մեջ աճող դժվարությունների պատճառով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հայրենակիցներին խորհուրդ է տրվում մտածել իրենց գտնվելու անհրաժեշտության մասին և եթե դրա խիստ անհարժեշտույթունը չկա, հեռանալ երկրից,ասվում է սեպտեմբերի 29-ին դիվանագիտական առաքելության կայքում հրապարակված հայտարարությունում։
Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հորդորեց իր համաքաղաքացիներին չմեկնել Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնտեղ բնակվողներին կամ Ռուսաստանում գտնվողներին անհապաղ հեռանալ «քանի դեռ կան տարբերակներ»։
Նշվեց, որ այժմ կոմերցիոն թռիչքները սահմանափակ են և հաճախ անհասանելի են կարճ ժամանակում:
Միաժամանակ բրիտանական իշխանությունները նաև կոչ են արել Ռուսաստանում գտնվող իրենց երկրի քաղաքացիներին անհապաղ լքել և վերադառնալ տուն՝ մոբիլիզացիայի ենթադրյալ վտանգի պատճառով։