4 զոհ ունենք, թշնամին հրթիռակոծել էր նաև Կեչուտի ջրամբարն ու ՀՀ-Իրան էլեկտրահաղորդման բարձրոլտ գծերը. Գնել Սանոսյան
ԳլխավորՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ երեկվա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
Սանոսյանը նաև նշել է, որ վերջին ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից հրթիռակոծվել է Իրան տանող էլեկտրահաղորդման գիծը:
«Սկզբից կարող է թվալ, որ պատահաբար է այն հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։
Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել և կիսով չափ այն աշխատեցնել, ինչպես նաև Երևանի ՋԷԿ–ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ։
Ադրբեջանի ԶՈՒ–ն թիրախավորել էր նաև Կեչուտի ջրամբարը, սակայն, բարեբախտաբար, վնասներ չկան, քանի որ ջրամբարի մեջ էին հայտնվել արկերը»,- ասել է նա: