«Հյուսիսային հոսքերի» հետ կապված միջադեպը կարող է հանգեցնել պատերազմի. Թրամփ

Գործողությունները, որոնք հանգեցրել են «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատար խողովակաշարերի խափանումներին, կարող են հակամարտության հետագա լարվածության և նույնիսկ պատերազմի պատճառ դառնալ:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցցանցում:
«Երբ ես նախագահ էի, ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրում էի այն հանգամանքի վրա, թե որքան աղետալի կարող է լինել «Հյուսիսային հոսքերից» Գերմանիայի և Եվրոպայի մյուս հատվածների կախվածությունը:
Այն ժամանակ բոլորը ծիծաղում էին, իսկ հիմա դիվերսիաներ են արձանագրվում: Դա կարող է հանգեցնել խոշոր էսկալացիայի կամ պատերազմի»,-գրել է Թրամփը: