Պուտինը կրկին կհանդիպի Անվտանգության խորհրդի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի հետ:
Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ վաղը Կրեմլում նախատեսվում է Պուտինը հանդիպումը Պետդումայի պատգամավորների հետ: Միջոցառմանը կմասնակցեն նաև այն տարածաշրջանների ղեկավարները, որտեղ անցկացվել են ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեները:
Սպասվում է, որ վաղը կայանալիք միջոցառման ժամանակ պաշտոնապես կհայտարարվի այդ տարածքների՝ Ռուսաստանին միավորվելու մասին: