Երեկ հակառակորդի կրակոցից զոհված երեք զինծառայողներից մեկը հրամանատար է եղել
Երեկ՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, Ջերմուկի բարձունքներում, թշնամու կողմից հրադադարի խախտման հետևանքով զոհված երեք զինծառայողներից մեկը Զինված ուժերի սպա, փոխգնդապետ Նահապետ Մարգարյանն է եղել։ N զորամասի գումարտակի հրամանատար էր Նահապետը։ 32-ամյա Նահապետն ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Թշնամու արձակած կրակոցից զոհված հրամանատարը մահացու վիրավորում ստացել է գլխի շրջանում։ Վաղը` սեպտեմբերի 30-ին, հրամանատարի հոգեհանգստի կարգը կմատուցվի։
32–ամյա Նահապետը Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ Նա սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում։ Նահապետը 44–օրյա պատերազմի մասնակից էր։