«Սա օրացույցի վատագույն օրն է». Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի մահվան մասին
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ինստագրամյան էջի stories բաժնում հրապարակել է կադրեր նախկին ամուսնու`Հայկոյի եւ որդու `Արմանի հետ:
«Մենք քեզ շատ ենք կարոտում: Սա օրացույցի վատագույն օրն է... հանգցիր խաղաղությամբ մեր պահապան հրեշտակ:
Մեկ տարի առաջ այս օրը... մենք կորտված էին եւ կորսված, սակայն փորձում էինք ժպտալ... նայում էին ծովին ու լսում քո երգերը, ժպտում էինք ցերեկը եւ բարձրաձայն լալիս գիշերով եւ միայն մենք գիտենք, թե ինչ մեջով ստիպված եղանք անցնել եւ դա շարունակվում է առ այսօր:
Արմանի առաջին տարեդարձն առանց քեզ... ես փորձեցի անել հնարավոր ու անհնար ամեն բան, որ մեր որդու աչքերում փայլ լինի, բայց նրա աչքերն այլեւս առաջվա պես չէին փայլում: Եվ այլեւս ոչինչ առաջվա պես չէր», - հրապարակումներին կից գրել է Անահիտ Սիմոնյանը: