Բայդենն օգնականներին հանձնարարել Է իրեն տեղեկացնել Էներգետիկական շուկայում կարեւոր փոփոխություների մասին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգնականներին հանձնարարել Է մշտական շփում պահպանել Վաշինգտոնի դաշնակիցների եւ գործընկերների հետ ֆինանսական եւ Էնեգտիկական շուկաների իրադրության վերաբերյալ եւ իրեն տեղյակ դարձնել իրադրության փոփոխության մասին:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է սեպտեմբերի 28-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Ինչպես հետեւում Է տեքստից, Միացյալ Նահանգների ղեկավարը խորհրդակցություն Է անցկացրել վարչակազմի հանգուցային աշխատակիցների հետ, որոնք համակարգում են տնտեսության հարցերը:
Նրանց թվում են ֆինանսների, Էներգետիկայի եւ աշխատանքի նախարարները: Բայդենին են ներկայացրել «վերջին տվյալները համաշխարհային ֆինանսական եւ Էներգետիկական շուկաների մասին»: «Նախագահն օգնականներին հանձնարարել Է մշտական շփումներ պահպանել շուկայում գործընկերների, դաշնակիցների եւ հանգուցային կողմերի հետ, ինչպես նաեւ կանոնավորապես իրեն տեղեկացնել իրադրության փոփոխության մասին»,- նշված Է հաղորդագրության մեջ: Միացյալ Նահանգների ղեկավարի օգնականները նրան հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի տնտեսությունը «մնում Է կայուն գլոբալ մարտահրավերների հանդեպ»: Խորհրդակցությունում նաեւ քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում գների իջեցման հետագա միջոցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: