ԵՄ-ն ԱԹՍ-ների արտադրողների դեմ հայց ներկայացնելու համար դյուրացված կանոններ է առաջարկել
ԵՄ-ն ԱԹՍ-ների, ռոբոտների եւ արհեստական ինտելեկտով հագեցած այլ արտադրանքներ արտադրողների դեմ հայց ներկայացնելու համար դյուրացված կանոններ է առաջարկել, գրում է Reuters-ը։
Նոր կանոնները նպատակ ունեն լուծել արհեստական ինտելեկտով արտադրանքի կիրառման աճող խնդիրները, ինչպես նաեւ ԵՄ 27 երկրներում ազգային կանոնների միջեւ հակասությունները։
Նոր կանոնների համաձայն՝ տուժածները կարող են վնասի փոխհատուցում պահանջել, որը հասցվել է նրանց կյանքին, գույքին, առողջությանը կամ մասնավոր կյանքին։