Գյուղացիները չեն կարող ցույց տալ, թե ինչն եմ սուտ ասել, ես իմ բոլոր ասածներն արել եմ. Քերոբյան
Այսօր կոնյակի համար խաղող մթերողները պետք է գնեն խաղողը, արտադրեն կոնյակ եւ վաճառեն դրսի շուկաներում. Այսօրվա դոլարի կուրսի արժեւորումը ստիպում է, որ դեպի ներքեւ վերանայեն խաղողի մթերման գները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Արմավիրի խաղողագործների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ խաղողագֆործները բողոքում են մթերման ցածր գներից:
«Այս առումով կառավարությունը բազմաթիվ միջոցառումներ արել է, սկսած նրանից, որ տարվա սկզբին սուբսիդավորել ենք պարարտանյութը, վարկերի տոկոսները, հիմա էլ մթերման վարկերի տոկոսները: Այնուամենայնիվ, այսօրվա միջոցները, կիրառված գործիքները չեն հանգեցրել նրան, որ մենք ստանանք այնպիսի գին, որը ձեռնտու կլինի նաեւ խաղողագործների համար:
Դուք գիտեք, որ կառավարության անդամները ընդամենը ունեն հանրային միջոցների ճիշտ ուղղություններով ծախսելու ֆունկցիա: Մենք ունենք որոշակի միջոցներ, որ ուղղում ենք ըստ առաջնահերթությունների: վերջին մի քանի տարում գյուղատնտեսության վրա ծախսվող բյուջեն կտրուկ մեծացել է, տրբեր ուղղություններով ունենք աարտահանման մեծ աճ, արտադրության մեծ աճ»,-ասաց նա:
Քերոբյանը նաեւ նշեց, որ կառավարությունը խաղողագործներին մեծ աջակցություն է տալիս ամեն տարի, ուղղակի քանի որ խաղողագործության վերջնական արտադրանքը արտահանվում է եւ դա փոխպակացված է դոլարի կուրսի հետ, այս խնդիրն այսօր առաջացել է:
«Մենք տարվա սկզբին այնպես ենք արել, որ մթերման պայմանագրերի 80 տոկոսը կնքվել է: Այսօր մենք խոսում ենք ընդամենը պայմանագիր չունեցող խաղողագործների մասին, որոնք փոքրամասնություն են կազմում»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով նրան, որ խաղողագործներն իրեն «խաբեբայության համար» մեդալ տվեցին, Քերոբյանն ասաց. «Գյուղացիները չեն կարող ցույց տալ, թե ինչն եմ սուտ ասել, ես իմ բոլոր ասածներն արել եմ եւ շարունակում եմ անել: Ես միշտ լսում եմ իմ նկատմամբ եղած քննադատությունները, վերլուծում եմ եւ փորձում եմ դառնալ ավելի լավ աշխատող»:
Նի ախոսքով, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը ցածր է. «Պատկերացրեք, ջուր խմենք մատնոցով, դա արդյունավետ գործընթաց չի: Հիմա շխարհում գյուղատնտեսությունը դարձել է բարձր արտադրողական եւ մենք մրցում ենք այնպիսի երկրների հետ, որտեղ գյուղատնտեսությունը շատ ավելի բարձր արտադրողականություն ունի: Մենք եւս պետք է հասնենք արտադրողականության այնպիսի չափի, որ կարողանանք մրցակցել»:
Հիշեցմանը, որ ինքը գյուղացիների հետ հանդպմանը ընդունել էր, որ խաղողի մեկ կգ-ի ինքնարժեքը 120 դրամ է, մինչդեռ այսօր նրանց առաջարկում են խաղող մթերեն դրանից ցածր գնով, Քերոբյանն ասաց. «Մենք քննարկել ենք փոքր հողակտորի վրա խաղողի ինքնարժեքը, մեծ հողակտորի վրա, բնականաբար, խաղողի ինքնարժեքը իջնում է: Եթե մեծ այգու մասին է խոսքը, ինքնարժեքը կարող է 100-ից ներքեւ իջնել, իսկ ասենք, 100 քմ-ի վրա կարող է 500 դրա լինել»: