ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ Է արել ամերիկացիներին՝ լքել ՌԴ-ն
Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին հանձնարարում Է՝ անհապաղ լքել Ռուսաստանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱՄՆ-ի քաղաքացիները չպետք Է այցելեն Ռուսաստան: Նրանք, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք Է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ սահմանափակ հնարավորություններ են մնում առեւտրային ուղեւորությունների համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 28-ին հրապարակվել Է դիվանագիտական ներկայացուցչության կայքում:
Դեսպանությունում նշել են, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են զինվորական ծառայության կանչվել մասնակի մոբիլիզացման շրջանակներում. նման քաղաքացիների համար Ռուսաստանից մեկնումը կարող Է սահմանափակվել:
Հաղորդագրության մեջ ասվում Է. «Եթե դուք ցանկանում եք լքել Ռուսաստանը, հարկ Է, որ դուք որքան կարելի Է արագ ինքնուրույն պատրաստվել մեկնելու: Միացյալ Նահանգների քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար ԱՄՆ-ի դեսպանության հնարավորությունները եւ պայմանները, ներառյալ տրանսպորտի հասանելիությունը, կարող են անսպասելիորեն Էլի ավելի սահմանափակվել»,-, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: