Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ
Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ առաջարկների մասին կհայտարարի սեպտեմբերի 28-ին՝ գրում է Politico-ն՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։
Եվրահանձնաժողովը կառաջարկի ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Միաժամանակ, Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը՝ հանելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի ու «այլ ապրանքների» փոխադրման արգելքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո եվրոպական երկրները ծրագրում են մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել՝ սահմանելու ռուսական նավթի գների շեմը։ Օգոստոսին նավթի և գազի վաճառքից Ռուսաստանի բյուջեի եկամուտները նվազել են՝ հասնելով մինչև 2021 թվականի հունիսի ամենացածր մակարդակին։