Կուբան մնացել է առանց էլեկտրականության
Այս գիշեր ամբողջ Կուբան զրկվել է էլեկտրականությունից։
Էլեկտրամատակարարման համակարգի ամբողջական խափանման պատճառ է համարվում Իեն ուժգին փոթորիկը։ Դրա հասցրած հետևանքները, ըստ նախնական եզրահանգման, էլեկտրամատակարարման համակարգի անջատման պատճառ են դարձել։
«Արտակարգ իրավիճակ է ստեղծվել երկրի էներգետիկ համակարգում։ Ցանցերում էլեկտրաէներգիայի մատակարարումը զրոյական է, երկիրը մնացել է առանց էլեկտրականության։ Այս բարդ իրավիճակը պայմանավորված է կլիմայական երևույթներով, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել ենթակառուցվածքների վրա։
«Խափանումը տեղի է ունեղել Կուբայի արևմտյան մասում, կենտրոնում և արևելքում։ Անհրաժեշտ են լայնածավալ միջոցառումներ՝ համակարգի բնականոն գործունեությունը վերականգնելու համար», - նշված է «Կուբայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման» տարածած հայտարարությունում։