Իրանն առաջին անգամ ներկայացրել է «Շահաբ» հետախուզական անօդաչու թռչող սարքը
Իրանի Իսլամական Հանրապետության ՌՕՈւ-ն առաջին անգամ ներկայացրել է «Շահաբ» հետախուզական անօդաչուն։
Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով Eqtedar (Ուժ) ցուցահանդեսում, որտեղ ցուցադրվել են ԻԻՀ ՌՕՈւ-ի օդաչուավոր եւ անօդաչու թռչող սարքերի բոլոր տեսակները, ներկայացվել է «Շահաբ» ուսումնական անօդաչուն, որը կարելի է օգտագործել հետախուզական նպատակներով, տեղեկացրել է Mehr-ը։
Հետախուզական անօդաչուն կարող է թռչել 8 ժամ, 11 հազար ֆուտ բարձրությամբ, թռիչքի շառավիղը 10 կիլոմետր է, որը կարող է ավելացվել՝ մինչեւ 200 կիլոմետր, հետախուզական առաքելությունների համար։