Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի այցը՝ Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոս կրթահամալիր
Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոս կրթահամալիր և հանդիպել ուսուցիչների ու սաների հետ։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը բարձր է գնահատել կրթահամալիրի դերակատարությունը հայապահպանության, ազգային կրթության, միջմշակութային երկխոսության զարգացման գործում՝ նշելով, որ կրթահամալիրի ավանդույթներն ու ուսումնական ծրագրերն արժանի են ընդօրինակման։
Դավիթ Բաբայանը նաև պատասխանել է ներկաների հարցերին։
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Լուրեր