Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականա... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց...

«Հրապարակ». Եթե գնում ես հանդիպման, հետո հիստերիկ լայվեր մտնում՝ պետական գաղտնիք բացում, ո՞վ քեզ զենք կտա

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու տարի առաջ՝ այս օրերին, սկսվեց 44-օրյա պատերազմը, որը ոչ մի կերպ անցյալ չի դառնում։ Ամենուր պատերազմի սպասում է ու զենքի մասին խոսակցություններ։ Գլխավոր հարցը մնում է, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո չենք զինվել, քանի որ բոլորն են հասկանում՝ առանց զենքի ապագա հարձակումներից պաշտպանությունն ու առավել եւս՝ հաղթանակը, ուտոպիա են։ Ու ոչ մի ամերիկյան տատիկ մեզ չի փրկի, եթե մենք զինված չլինենք։

«Փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս»

Առաջին դեմքը ՀՀ սուվերեն տարածքի վրա վերջին հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին, այդ հարցին պատասխանեց բողոք-նվնվոցով՝ փող կա, բայց մեզ զենք վաճառող չկա։ «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,- ասել էր Փաշինյանը, դրան ի պատասխան՝ հանրային թուքումուրի հերթական չափաբաժինը ստանալով։

Սա իրականում բավականին ծանր պետական գաղտնիքի բացահայտում էր։ «Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ես կդիմեի Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի զբաղվեին այդ մարդով»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Անգամ բլոգերներ եղան, որոնք չհավատացին վարչապետին եւ գործնական առաջարկով հանդես եկան։ «Հանրային ձայն» առցանց հաղորդման հեղինակ Վարդան Ղուկասյանն առաջարկեց զենքի «ալիք»՝ առանց «ատկատի», սահմանափակման ու ձգձգումների։ Զենք բերելու այլ առաջարկներ էլ եղան համացանցում։

Մանր-մունր մատակարարումներ արվել են

Իրականությանը համապատասխանո՞ւմ են խոսակցությունները, որ անցած երկու տարիների ընթացքում Հայաստանը ոչ մի սպառազինություն ձեռք չի բերել։ Եթե հավատանք տեղեկացված աղբյուրին՝ ոչ բավարար չափով, բայց որոշ մանր-մունր մատակարարումներ արվել են։ Եթե հավատանք տեղեկացված աղբյուրին՝ կառավարական շրջանակից, ապա փոքր քանակով զենք բերվել է, բայց ո՛չ Ռուսաստանից։ «ՌԴ-ն խոստացել էր մոտ 2-2,5 մլրդ դոլարի զենք, նույնիսկ պայմանագիր է եղել։ Սակայն ոչ միայն չի կատարել, այլեւ մեզ պարբերաբար խնդրել է հետաձգել պայմանագրի կատարումը, չբողոքել․ այդպիսի տեղեկություններ պտտվում էին։ Մերոնց խնդրանքները, որ դրսից բերենք, ՌԴ-ից կոշտ ձեւով մերժվել են՝ Եվրոպայից, Հնդկաստանից բերելու տարբերակները։ Ինչ-որ բաներ կարողացել ենք բերել, ինչ-որ բաներ՝ ոչ։ Նաեւ Իրանից բերելու տարբերակն է փորձել չեղարկել։ Ռուսները շատ խիստ խանգարել են մեզ այս երկու տարում»,- նշում է մեր աղբյուրը։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը չի բացառում, որ ռուսները, իրոք, մեզ խանգարում են զինվել։ «Զենքի առեւտուրը միշտ էլ սերտորեն կապված է քաղաքականության հետ։ Բնականաբար, ՌԴ-ն մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը չէր ուզի, որ մենք Արեւմուտքից զենք գնեինք, բայց մյուս կողմից՝ ո՞ւր մնաց երկրի ինքնիշխանությունը, եթե դու պետք է անընդհատ ռուսին նայես։ Առաջ հեշտ ձեւ էինք գտել՝ ՌԴ-ից էժան, զեղչ գնով, երեւի հաճախ՝ նաեւ ձրի, զենք էինք վերցնում։ Ինքը դա մեզ տալիս էր ու մեզ պահում էր իր քաղաքական օրբիտայում։ Ադրբեջանն այլ բան է անում՝ հանում, փողը դնում է սեղանին ու ասում է՝ ռուս ջան, դու չտաս, ուրիշից կառնեմ։ Փողը կա, իմ անկախությանը ոչ ոք ձեռք չտա։ Սա ավելի ճիշտ մոտեցում է, որին մեկ օրում չեն հասնում, այլ՝ երկարատեւ աշխատանքի արդյունքում»։

Ինչո՞ւ մենք էլ չենք կարող այդպես անել։

Նախ՝ փող չունենք կամ չենք ուզում դնել էդ գործի վրա։ Նախկին իշխանությունները ՌԴ-ից բերում էին կոնցեպտուալ հնացած զենք ու համարում էին իրենց խնդիրը լուծված։ Կան, չէ՞, տարիքով մարդիկ, որ ամբողջ կյանքում իրենց «24-10»-ն են քշում ու չեն ուզում նոր մեքենա։ Նոր զենքը նաեւ սպասարկում է, անձնակազմի պատրաստում է, կադրերի առաջ քաշում, կոնցեպտուալ խնդիրներ կան։ Մեր համապատասխան այրերը եթե գումար էլ ունենան, չգիտեն, թե ինչ առնեն։ Պետք է լուրջ ուսումնասիրություն անեն դրա համար, որը չեն անում։ Տատիկներ կան, որ Սովետի ժամանակ բելառուսական փոշեկուլ են օգտագործել, ու որ փչանում է, նորից դրանից են փնտրում, ինչքան էլ ասում ես՝ ի՞նչ բելառուսական փոշեկուլ, հիմա ավելի լավերը կան։ Մեր պաշտպանության ոլորտն իներցիոն համակարգի վրա էր, այնտեղ մինչեւ 18 թիվը մտածելը մոդա չէր, իսկ 18 թվից էլ անսիստեմ շրջան է, ավելի վատ՝ էդ իներցիոն մարդիկ գնացին, ու տեղը ոչինչ չդրվեց։

Լավ, հները առնում կամ բերում էին ինչ-որ հնացած զենք, հիմա ռուսները չեն տալիս, ասում են՝ Вам надо - купите, բայց չեն թողնում։ Ադրբեջանն էլ Իսրայելից, Թուրքիայից, ՌԴ-ից ակտիվորեն զենք է առնում, հիմա մենք ի՞նչ պետք է անենք։

Մեր ողբերգական պարտությունից հետո մեր կախվածությունը ՌԴ-ից ավելի մեծացավ։ Մենք ոչ միայն փող չունենք, այլեւ անվտանգային ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան նախկինում, երբ Ադրբեջանը հոգեբանական տաբու ուներ հարձակման դեմ։ Մանավանդ՝ 16 թվականի պատերազմից հետո, որը՝ ով ինչ ուզում է ասի, Ադրբեջանին մի 2-3 տարով սառեցրեց։ Հիմա իշխանությունները կա՛մ կտրուկ քայլ պիտի անեն դեպի արեւմտյան զենքը, բայց դրան պատրաստ չեն ֆինանսապես, քաղաքականորեն, տնտեսապես, կա՛մ էլ մենք անընդհատ պետք է այս վիճակում մնանք։ Արեւմտյան զենքի հետ կապված այլ խնդիրներ էլ կան։ Օրինակ, Իսրայելն ասում է՝ ես որ քեզ իմ ԱԹՍ-ները վաճառեմ, բա որ հանկարծ դրանց ներքին տեխնոլոգիան ընկնի քո գործընկեր ռուսի ձե՞ռքը։ Բարձրտեխնոլոգիական զենքը մեծ ռազմական գաղտնիք է պարունակում, որը քեզ կտան, եթե դու ապացուցես քո թշնամական լինելն Արեւմուտքի հակառակորդի դեմ, իսկ դա իր հերթին նոր անվտանգային խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում։ Շատ մեծ ավանտյուրիզմ է՝ էս պահին ՌԴ-ին թողնել ու գնալ Արեւմուտք։

Բայց մինչեւ պատերազմը Իսրայելից եղել է, չէ՞, ԱԹՍ վաճառելու առաջարկ։

Ես չգիտեմ, այդ հարցում չեմ խորացել, թե ինչ ԱԹՍ էր ուզում մեզ վաճառել Իսրայելը։ Մենք ուզում ենք առանձին զենքի ոլորտում ունենալ փայլուն վիճակ, բայց երբ որ քո պետությունն ընդհանուր հիվանդ է, երբ որ քո տունն աղքատ է, դու ամենալավ լվացքի մեքենան էլ բերես-դնես, չես ունենալու լավ վիճակ։ Էս պայմաններում, երբ որ կախվածությունդ այսքան մեծ է Ռուսաստանից՝ ունես գազի խնդիր, Սյունիքի ու Արաքսի սահմանի խնդիր, միգրանտների խնդիր, որոնք՝ մոտ 1,5 մլն հայ, ցանկացած պահի կարող են հետ ուղարկվել Հայաստան։ ԵԱՀԿ համանախագահ է ՌԴ-ն, պետք է համակարգային լուծումներ տաս, իսկ զենքի շուկայում առանձին լուծումը հիմա շատ դժվար է։ Նույնիսկ կարող ես ԱԹՍ ուզենալ գնել, ու քեզ չվաճառեն։ Մանավանդ ռուս-ուկրաինական պատերազմից հետո աշխարհում ԱԹՍ-ների սով է։

Այսինքն՝ ճի՞շտ է ասում Փաշինյանը, որ մեզ զենք չեն վաճառում։

Նայած, որոշ զենքերի համար։ Կարող է իսրայելական ԱԹՍ մեզ չվաճառեն, բայց ի՞նչն է մեզ խանգարում գնալ՝ գոնե չինականը գնել եւ որակի տեղը քանակով փակել։ Ոչ, ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որ մեզ չեն վաճառում։ Մտքիդ տեղ լինի։ Եթե ցանկություն լինի, զենք միշտ էլ կարելի է գնել։ Հիմա զենքի շուկայում այնպիսի մրցակցություն է, հատկապես՝ այն զենքի արտադրությունը, որը մեզ է հետաքրքրում՝ ԱԹՍ-ներ, հակաօդային պաշտպանության, կապի միջոցներ, այնքան սրընթաց է զարգանում, որ եթե այս պահին չվաճառվեց, արագորեն կհնանա։ Այսինքն՝ փող լինի, կվաճառեն։ Բայց այնպես չէ, որ մատներդ ճտտացնես, ու բերեն տան։ Պետք է նորմալ տակտ, շփում։ Քեզ պետք է լուրջ վերաբերվեն, դու պետք է լուրջ գործընկերոջ տպավորություն թողնես նաեւ։ Եթե դու գնում ես հանդիպման ու «Այֆոն 14»-ը հանում ես գրպանիցդ, գցում սեղանին կամ ուշանում ես հանդիպումից, կամ ինչ-որ հիստերիկ լայվեր ես մտնում, կամ պետական գաղտնիքներ ես բացում, էդ մարդիկ արդեն մտածում են՝ էս ո՞վ ա։ Զենքը ենթադրում է վստահության մթնոլորտ։

Ի՞նչ գումար է, Ձեր կարծիքով, պետք, որ մեր բանակը զինվի։

Եթե մեկը մի 2 մլրդ դոլար էլ դնի սեղանին, բանակը կզինվի, բայց նաեւ պետք է գործը ճիշտ բռնել, գումարած՝ մենք հիմա լրացուցիչ խնդիրներ ունենք։ Հիմա կարող է դու Т-72 տանկ ուզես, ու Ռուսաստանն ուկրաինական պատերազմից հետո քեզ չկարողանա տալ ու ժանգոտած մի բան տա, որ վերցնես ու ընկնես կրակը։

ՊՆ-ին մերձ աղբյուրները խոսում են, որ Ռուսաստանի հետ եղել է պայմանագիր՝ մոտ 2 մլրդ դոլարի զենք մատակարարելու մասին, բայց ռուսները խոստումը չեն կատարել։ Ձեզ հայտնի՞ է այս մասին։

Այդ հարցում մանիպուլյացիաները շատ են։ Օրինակ, հիմա պնդումներ կան, որ պատերազմից հետո նոր զենք չի մտել, իշխանությունն էլ միանշանակ չի ասում, որ մտել է։ Ուղղակի խորիմաստ տեսք են ընդունում, թե պետական գաղտնիք է։ Հեշտ ձեւ է՝ գաղտնիքի տակ թաքնվելը։ Եթե անգամ մտել է, դա մեր ուզած զենքը չէ։ Օրինակ, եթե, պայմանական թիվ եմ ասում, վերջին պատերազմում կորցրել ենք 100 հատ հրանոթ, մեզ 30 հրանոթ են տվել։ Մեզ նոր լուծումներ են պետք։ Եթե կրակը մոմը հալեցնում է, էդ մոմն ինչքան ուզում է հաստ լինի, ժամանակի հարց է, պետք է փոխել նյութը, մոմ չօգտագործել։ Հայեցակարգային լուծումներ ու աշխատանք է պետք, որը չկա։ Նաեւ մտահորիզոնի խնդիրներ են սրանք։ Մեր մտահորիզոնում դեռեւս բանակը չի ասոցացվում մոբիլիզացիայի հետ։ Մենք դեռ կոչ ենք անում կամավորներին՝ գնալ սահման։ Ֆեյսբուքում ով ասես՝ փող է հավաքում տղերքի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականա... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan