General Motors-ն ադապտացվող ղեկ է արտոնագրել
General Motors-ն արտոնագրել է ադապտացվող ղեկ, որը կարող է փոխել ձեւը, հաստությունը, հյուսվածքը եւ նույնիսկ բթամատի հենարանների տեղը, գրում է Мотор-ը:
Այս հատկությունը ապահովում են պնեւմոխցիկները, որոնք արձագանքում են դրսից ստացվող տվյալներին կամ ձեռքով են ակտիվանում:
Արտոնագրային հայտը նկարագրում է ադապտացվող ղեկ, որը ինչպես ավտոմատ կերպով, այնպես էլ վարորդի ցուցումով կարող է փոխել ձեւը:
Ըստ մտահղացման՝ վարորդին հասանելի կլինեն մի քանի նախատեսված պրոֆիլներ: Ստանալով տվյալներ արտաքին սենսորներից եւ «խաղալով» պնեւմոխցիկների հետ՝ համակարգը կկարողանա ղեկը որոշակի պահի հարմարեցնել կոնկրետ անձին կամ շարժման բնույթին: Որոշ կարգավորումներ առաջարկվում է ձեռքով կամ ավտոմատ կերպով ակտիվացնել՝ բանալու միջոցով՝ Face ID-ի օգնությամբ՝ սրտի զարկերի, ջերմության եւ սթրեսի մակարդակի տվյալների հիման վրա: