Թինա Թըրները հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից
Ամերիկացի հայտնի երգչուհի Թինա Թըրները հրաժարվել էիր ԱՄՆ-ի քաղաքացիությունից: Այս մասին հայտնում է "Washington Post"-ը` հղում անելով Շվեյցիարիայում ԱՄՆ-ի դեսպանատան փաստաթղթին, որում նշվում է, որ երգչուհին կամավոր է հրաժարվել իր քաղաքացիությունից:
Թըրները հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ իրենց ոչ ինչ չի կապում, բացի իր ազգականներից և ապագայում չի պատրաստվում բնակվել ԱՄՆ-ում:
Լրագրողները ասել են, որ եթե Թինան ուղղակի հրաժարվեր իր քաղաքացիությունից, ապա ստիպված կլիներ վճարել մեծ տուգանք, իսկ նա առաջինը ստացել է Շվեյցարիայի քաղաքացիություն և նոր հետո հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից: