«Իրավունք». Ինչ է կատարվում դատախազությունում. Արթուր Դավթյանի որոշ հավատարիմ կադրեր ապշեցրել են իրենց պահվածքով
«Իրավունք» թերթը գրում է. «Արշալույսները խաղաղ չեն ՀՀ գլխավոր դատախազությունում: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտից հետո` գլխավոր դատախազի արդեն երրորդ տեղակալն է պաշտոնից ազատման դիմում ներկայացրել:
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` դատախազությունում բարձր պաշտոններ զբաղեցնողներից շատերը ցանկություն չունեն աշխատել Նիկոլ Փաշինյանի օգնականից գլխավոր դատախազ դարձած Աննա Վարդապետյանի ենթակայության ներքո:
Սակայն, դրան զուգահեռ արթուրդավթյանական որոշ հավատարիմ կադրեր ուղղակի ապշեցրել են իրենց պահվածքով: Նրանք ո՛չ միայն ազատման դիմում չեն գրել, այլեւ բավական ոգեւորված են գլխավոր դատախազության վերջնական «նիկոլաֆիկացումից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում