Ռուսաստանը սրընթաց գնում է դեպի իր կործանումը․ սա պատերազմի 7-րդ ամսվա գլխավոր արդյունքներից մեկն է․ ուկրաինացիա փորձագետ
Պատերազմի 7-րդ ամիսը կարելի է բեկումնային համարել, թեպետ, դժվար է ասել, թե երբ կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այնուամենայնիվ, գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Ուկրաինան ոչ միայն կարողացավ դիմակայել հակառակորդին, այլև ցուցադրել իր կարողունակությունը՝ ազատագրելու սեփական տարածքները։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նշեց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան՝ ամփոփելով ռուս-ուկրաինական պատերազմի 7-րդ ամիսը։
«Պատերազմի 7-րդ ամսում ուկրաինական բանակը ազատագրել է Ուկրաինայի շուրջ 9 քռ․մ տարածք, որոնք, ավելի վաղ, զավթել էր ռուսական զինուժը։ Սա ակնհայտ դրական փաստ է»,-ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, չնայած Ռուսաստանը հայտարարել է մասնակի զորահավաքի մասին, դա, ըստ էության, լինելու է ամբողջական ու լիարժեք մոբիլիզացիա․
«Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է սպառնալ միջուկային զենքով, ինչպես նաև ՌԴ-ին միանալու հարցով հանրահավաքներ են անցկացվում Ուկրաինայի օկուպուցված տարածքներում, որի արդյունքները, վստահ եմ, ոչ մի պետություն չի ընդունելու։ Ռուսաստանը սրընթաց գնում է դեպի իր կործանումը, և սա պատերազմի 7-րդ ամսվա գլխավոր արդյունքներից մեկն է»,-հավելեց Մագդան։