Իրանը սխալ է համարում Ուկրաինային զինելը
Իրանը դեմ է ինչպես Կիևին, այնպես էլ Մոսկվային զենք մատակարարելուն: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:
Նրա խոսքով, Թեհրանը չի սատարում ռուս-ուկրաինական հակամարտության կողմերից և ոչ մեկին և հանդես է գալիս ինչպես Կիևին, այնպես էլ՝ Մոսկվային զենք մատակարարելու դեմ:
Նախարարը հիշեցրել է, որ Իրանը պաշտպանության ոլորտում համաձայնագիր ունի Ռուսաստանի հետ.
«Մենք չենք աջակցում ուկրաինական պատերազմի կողմերից որևէ մեկին: Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատերազմի, լինի դա Ուկրաինայում, Եմենում կամ Պաղեստինում: Ցանկանում ենք խաղաղություն հաստատել Ուկրաինայում: Հետևաբար, ջանքեր ենք գործադրում Ուկրաինայում խաղաղություն և զինադադար հաստատելու համար»,- ասել է նա: