Այս իշխանությունները ձախողեցին և՛ պատերազմը, և՛ խաղաղությունը․ Կարեն Քոչարյան
Արցախյան 44-օրյա պատերազմից երկու տարի անց, տակավին թարմ են ցավալի պարտության հետևանքները։
Հարցին, թե ի՞նչ դասեր, հետևություններ ենք քաղել մեր պատմության այդ եղերեկան դիպվածից, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց․
«Արձանագրումը հետևյալն է։ Այս իշխանությունները ձախողեցին և՛ պատերազմը, և՛ խաղաղությունը։ Դա ակնհայտ է, պատճառները՝ բազմաթիվ»։
Նրա խոսքով՝ հասարակության վերազարթոնքի համար կարևոր է բանականությունը։
«Որպեսզի պետությունը թոթափի այս պարտվողական թմբիրը, պետք է բանակություն, կան խելացի, մտածող մարդիկ, գործիչներ, բայց, ընդհանուր առմամբ, բանականության խնդիր կա»,-ասաց մեր զրուցակիցը։
Ո՞րն է ելքն այս իրավիճակում՝ Քոչարյանը պատկերավորությամբ նշում է՝ միմիայն վիրահատական միջամտություն։