Որոշել են հավաքվել և թույլ չտալ իշխանության ներկայացուցիչների մուտքը եռաբլուր․ «Հրապարակ»
Այսօր լրանում է 2020 թ․ աղետալի պատերազմի 2 տարին։ Ամեն տարի այս օրը պաշտոնյաները, քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր՝ ի հիշատակ պատերազմում նահատակված հերոսների։ Այս տարի զոհված զինծառայողների հարազատներից ոմանք որոշել են նախօրեին գիշերը հավաքվել Եռաբլուրում եւ թույլ չտալ այս իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից մեկնել է Ֆրանսիա՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման, եւ հայտնի չէ՝ կհասցնի՞ վերադառնալ ու այցելել Եռաբլուր։ Թեեւ չենք զարմանա, եթե պարզվի, որ այս սպոնտան այցը Ֆրանսիա կազմակերպվել է սեպտեմբերի 27-ին Եռաբլուր գնալու պարտականությունից եւ տհաճ իրավիճակներից խուսափելու համար։