Բոլոր լուծումները վատ են լինելու մեզ համար, ես առաջարկում եմ ընտրել ամենաքիչ ցավալին. Լևոն Տեր-Պետրոսյան
Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը
«Գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար ջնջելը, էնպիսի մի պահ է, որ պահանջում է երկխոսությունը և համատեղ որոշման կայացում։
Դաշնակներն ու կոմունիստները իրար դեմ պատերազմ էին արել, եկավ մի պահ, խոհեմություն ունեցան, կարողացան գտնել լուծում, որը մեզ համար ապահովեց 101 տարի խաղաղություն, օտար զինվորի ոտք չէր մտել Հայաստան, անցյալ տարի մտավ։ 71 տարի Հայաստանը հնարավորությունու ունեցավ ապերլու խաղաղ, ստեղեծեցինք պետություն,դարձանք ազգ, որը կառուցեց իր պետությունը, եթե Խորհրդային Հայաստանը չլիներ, երրորդ Հանրապետությունը չէր կայանա։
Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պիտի կնքվեն և Ադրբեջանի, և Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Եթե չի ստորագրվում փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում է երկու հարևանների հետ, 70 տարվա իրողությունը չենք կարող վերականգնել, պիտի քարը քարի վրա երկիր կառուցենք, շենացնենք երկիրը»,֊ասաց առաջին նախագահը։
Ըստ Տեր-Պետրոսյանի, ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանն ու կուսակցության ղեկավարությունը․
«Նիկոլն է ու մեկ-երկու հոգի գիտեն, թե Ռուսաստանը, Թուրքիան ինչ են առաջարկում, ԱՄՆ-ը ինչ խորհուրդ է տալիս։ Ես, Քոչարյանը, Սարգսյանը այդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան,ազատվել, ապա կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից, սա միամտություն է։ Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին»,-ասել է առաջին նախագահը։
Տեր-Պետրոսյանի կարծիքով Փաշինյանն էլ է վախենում ստորագրի։ Ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, պիտի ասեն՝ թուրք, դավաճան։