Երևան, 29.Ապրիլ.2025, 00:00 |
Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություն... «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտա... Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշ... Փաշինյանի որոշմամբ՝ Արագածոտնի փոխմարզպետ է ն... ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պ... Ատելության խոսքն անթույլատրելի է. Արդարադատու... Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարակա... Հնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի արտահայ... Բերման են ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանի... Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներ... Ծնվել է դերասանուհի Եվա Զոհրաբյանի առաջնեկը Մտածել, թե պատերազմում կարելի է հաղթել՝ միայն... ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ... Նիգերիայում երկու ավտոմեքենայի պայթյունից  26... Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցու... Հայկ Սանոյանը դատի կտա արդարադատության նախարա... Մեր ավանդական քոչարու պարեղանակը կհնչի ուղիղ ... Վրաստանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տ... 1 զոհ, 4 վիրավոր. Գյումրիում բախվել են հրդեհի... Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործու... Վթարային ջրանջատում՝ Երևանում Հաշտության համաձայնություններով ՀՀ-ին է փոխան... Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Խոշոր ավտովթար՝ Գյումրիում. կա 5 վիրավոր Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանությա... Քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորա... «Միլիոն սիրտ»․ Հռիփսիմե Հակոբյանը նոր երգ է թ... Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալց... ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. Ա... Քոչարյանը մեկնել է Մոսկվա, նրան ընդունել է Պո... Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կ... Աստղագուշակ՝ ապրիլի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ես այս կյանքը քեզ կտամ». երգիչ Անդրեի նախկին... Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապար... Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել․ «Հր... Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկա... Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությո... Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ... Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել. «Հրա... Ախլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀ. ինչով... Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ Երկրաշարժ` Բավրայից 8 կմ հարավ-արևելք. այն զգ... Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Մանուէլ Պետրոսյանը՝ Հնդկաստանում անցկացված շա... Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղա... Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր... «Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է»․ Ռո... Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնք... Հրազդան գետն ընկած Ուկրաինայի անչափահաս քաղաք... Երկրաշարժ՝ Հայաստանում Հայերը և հույները նորից ու նորից գտնում են վե... Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները մեկ շաբաթ շա... Վարշավան և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագր... Պակիստանն ունի իր տարածքը պաշտպանելու համար ա... Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից ... Դավիթ Դանիելյանն այցելել է Կոռնիձոր, Խնածախ և... Շտապօգնության անձնակազմին դшնшկшհարած տղամարդ... «Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց... Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցու... Հուսով եմ, որ խաղաղության պայմանագիրը շուտով ... Իմ երջանկությունը ֆուտբոլն է․ Հենրիխ Մխիթարյա... Սուրբ Աթոռին կոչ ենք անում Ֆրանցիսկոս Պապի ժա... Թրամփը ձգտում է մշտական հրադադարի հաստատմանն ... Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանութ... Միջոցառում Աթենքում՝ նվիրված Հայոց ցեղասպանու... ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կան... Սրբուհի Գալյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել... Հուսով ենք՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բ... Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16... Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր ... Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանում կառուցվող... Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական ... Վրաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ... Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավա... Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների ... Մեծ պատիվ է, որ Էստոնիայի փորձն օգնում է ձևավ... ՀՀ վարչապետը հնարավոր է համարում Ադրբեջանի հե... Ի՞նչն է եղել Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյ... Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցու... Վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին... Զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների ... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչա... Ատելnւթյան խոսքը, ցավով պետք է նշեմ, որ մեր ե... Փաշինյանը ծանոթացել է e-Estonia Briefing կենտ... Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են... Վաշինգտոնում շարունակվում են ՀՀ ֆինանսների նա... Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում էլեկտրակ... Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապե... Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով 2 ոստիկ... 2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկաննե... Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով... Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ... Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու մա... Շիրակի մարզպետն ընդունել է ծանրամարտի՝ Եվրոպա...

Ցանկանում եմ ողջունել Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ. Մակրոն

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Դիմավորման արարողությունից հետո, մինչ հանդիպումը, երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Ֆրանսիայի նախագահն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

շատ ուրախ եմ այսօր հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին:

Վերջին օրերին բազմիցս զրուցել ենք հեռախոսով, քանի որ Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, և իրավիճակն իրոք ճգնաժամային է:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր: Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները:

ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ` սեպտեմբերի 14-ին և 15-ին, քննարկվեց իրավիճակը: Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը: Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք:

Բացի այդ, ես հստակորեն նշել եմ հենց սեպտեմբերի 13-ից, որ Ֆրանսիան համոզված է` ուժի գործադրումը չի կարող լուծում լինել ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար և հարկ է անհապաղ վերսկսել երկխոսությունը: Չլուծված բոլոր հարցերը, որոնք բազում են, պետք է բացառապես լուծվեն բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները տարվում են տարբեր ձևաչափերով, մասնավորապես, ԵՄ հովանու ներքո և պետք է դրանք վերսկսել:

Ես չեմ մոռանում, որ ուղիղ երկու տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց սարսափելի մի պատերազմ, որը մահաբեր դարձավ տարածաշրջանի համար: Այն հանգեցրեց փաստացի նոր իրավիճակի` տարածաշրջանում ռուսական բանակի ընդլայնված ներկայությամբ: Եվ ես խստորեն դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունեցել վերջին օրերին և խաղաղության ու բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում: Ցանկանում եմ ողջունել վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ:

Նախագահ Ալիևը, ում հետ մոտակա ժամերին կզրուցեմ, նշում է, որ նույնպես ցանկանում է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը և գտնել լուծումներ: Սակայն անհնար է կառուցել խաղաղություն` ուժի գործադրման սպառնալիքի ներքո: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան ամեն ինչ կանի, հետամուտ կլինի իր նպատակին` այն է` կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս:

Մի քանի րոպեից վարչապետ Փաշինյանի հետ կանրադառնանք տեղում իրավիճակին, ինչպես նաև, թե ինչպես ամրապնդել զինադադարը նոր էսկալացիայից խուսափելու համար և վերսկսել բանակցությունները: Կարծարծենք նաև մի շարք հարցեր, տեսնելու, թե ինչպես Ֆրանսիան Եվրամիության և մյուս գործընկերների հետ կարող է նպաստել կայուն խաղաղությանը: Խոսքս վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիային, մենք խոսեցինք այդ մասին նաև Բրյուսելում: Կքննարկենք նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործողությունները:

Գիտեմ, որ վարչապետը կարևոր հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Կարող ենք այդ մասին նույնպես զրուցել: Կանդրադառնանք նաև շատ կարևոր մի հարցի` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին: Սա դժվար, բայց շատ անհրաժեշտ գործընթաց է և գիտեք, որ Ֆրանսիան այս հարցում նույնպես ստանձնում է պարտավորություններ: Այս գործընթացը խիստ էական է տարածաշրջանի համար:

Ի վերջո մենք նաև կքննարկենք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, Նյու Յորք այցից հետո Փարիզ գալու համար, որպեսզի կարողանանք խոսել, քննարկել հարցեր:

Եվս մեկ անգամ ընդգծում եմ Ֆրանսիայի հանձնառությունը` Ձեր երկրի և ողջ տարածաշրջանի համար խաղաղության և կայունության հասնելու գործում: Ողջունում եմ Ձեր պատասխանատվության զգացումը և Ձեր դիրքորոշումը` ամեն ինչ անելու, որպեսզի խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ, որպեսզի Ձեր երկիրն ունենա հանգիստ և խաղաղ սահմաններ:
Շնորհակալություն»:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ,

նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրավերի և ջերմ ընդունելության համար:

Նման հանդիպումները հնարավորություն են տալիս էլ ավելի արդյունավետ դարձնել Ֆրանսիայի և Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Կարծում եմ, ինչպես արդեն նշեցիք պարոն նախագահ, այսօր ավելի շատ կկենտրոնանանք միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա:

Ֆրանսիան նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի օրակարգում նաև Ֆրանսիայի ու անձամբ նախագահ Մակրոնի աջակցությամբ ընդգրկվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիայի թեման: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, և հարցը շարունակում է մնալ Անվտանգության խորհրդի օրակարգում:

2021 թվականի մայիսի 12-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ: Այդ թեմային մանրամասն անդրադարձել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իմ ունեցած ելույթում: Ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային, անձամբ նախագահ Մակրոնին` այս դիրքորոշումն արձանագրելու համար: Ուզում եմ միջազգային մեր գործընկերների և մեծարգո նախագահ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. այն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրիտ սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ, իրականության հետ կապ չունեն:

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը: Ընդ որում, երկու երկրներն էլ մինչև այս պահը հանդիսանում են ԱՊՀ անդամ: Ուզում եմ ընդգծել, որ այդ համաձայնագրի անբաժանելի մաս է, որ ադմինիստրատիվ սահմանները, գոյություն ունեցող սահմաններն ըստ էության դառնում են պետական սահման և համաձայնագրին միացած երկրները ճանաչում են այդ սահմանները:

Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել: Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կարծում եմ՝ միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի կօգնի, որ միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա:

Համզոված եմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես հարցը պետք է շարունակի պահել ուշադրության կենտրոնում, և այս հարցով ակնկալում եմ նախագահող երկրի աջակցությունը:

Գալով երկարաժամկետ լուծումներին, կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են:

Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Մեծարգո նախագահ,
հարգելի լրագրողներ,
գործընկերներ,

շնորհակալ եմ»:

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություն... «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտա... Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ Կավելաշ... Փաշինյանի որոշմամբ՝ Արագածոտնի փոխմարզպետ է ն... ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պ... Ատելության խոսքն անթույլատրելի է. Արդարադատու... Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարակա... Հնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի արտահայ... Բերման են ենթարկել դատավոր Արտուշ Գաբրիելյանի... Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներ... Ծնվել է դերասանուհի Եվա Զոհրաբյանի առաջնեկը Մտածել, թե պատերազմում կարելի է հաղթել՝ միայն... ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ... Նիգերիայում երկու ավտոմեքենայի պայթյունից  26... Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցու... Հայկ Սանոյանը դատի կտա արդարադատության նախարա... Մեր ավանդական քոչարու պարեղանակը կհնչի ուղիղ ... Վրաստանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տ... 1 զոհ, 4 վիրավոր. Գյումրիում բախվել են հրդեհի... Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործու... Վթարային ջրանջատում՝ Երևանում Հաշտության համաձայնություններով ՀՀ-ին է փոխան... Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Խոշոր ավտովթար՝ Գյումրիում. կա 5 վիրավոր Ավարտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանությա... Քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորա... «Միլիոն սիրտ»․ Հռիփսիմե Հակոբյանը նոր երգ է թ... Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալց... ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. Ա... Քոչարյանը մեկնել է Մոսկվա, նրան ընդունել է Պո... Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կ... Աստղագուշակ՝ ապրիլի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ես այս կյանքը քեզ կտամ». երգիչ Անդրեի նախկին... Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապար... Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել․ «Հր... Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկա... Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությո... Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ... Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել. «Հրա... Ախլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀ. ինչով... Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ Երկրաշարժ` Բավրայից 8 կմ հարավ-արևելք. այն զգ... Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Մանուէլ Պետրոսյանը՝ Հնդկաստանում անցկացված շա... Կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղա... Աշոցք-Բավրա ավտոճանապարհին այրվել է անասնակեր... «Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է»․ Ռո... Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնք... Հրազդան գետն ընկած Ուկրաինայի անչափահաս քաղաք... Երկրաշարժ՝ Հայաստանում Հայերը և հույները նորից ու նորից գտնում են վե... Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները մեկ շաբաթ շա... Վարշավան և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագր... Պակիստանն ունի իր տարածքը պաշտպանելու համար ա... Հրդեհ՝ Երևանի Տերյան փողոցի բնակելի շենքերից ... Դավիթ Դանիելյանն այցելել է Կոռնիձոր, Խնածախ և... Շտապօգնության անձնակազմին դшնшկшհարած տղամարդ... «Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց... Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցու... Հուսով եմ, որ խաղաղության պայմանագիրը շուտով ... Իմ երջանկությունը ֆուտբոլն է․ Հենրիխ Մխիթարյա... Սուրբ Աթոռին կոչ ենք անում Ֆրանցիսկոս Պապի ժա... Թրամփը ձգտում է մշտական հրադադարի հաստատմանն ... Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանութ... Միջոցառում Աթենքում՝ նվիրված Հայոց ցեղասպանու... ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կան... Սրբուհի Գալյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել... Հուսով ենք՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բ... Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16... Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր ... Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանում կառուցվող... Քննարկվել են ՀՀ-ում և Շվեդիայում օրենսդրական ... Վրաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ... Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավա... Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների ... Մեծ պատիվ է, որ Էստոնիայի փորձն օգնում է ձևավ... ՀՀ վարչապետը հնարավոր է համարում Ադրբեջանի հե... Ի՞նչն է եղել Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյ... Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցու... Վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին... Զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների ... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչա... Ատելnւթյան խոսքը, ցավով պետք է նշեմ, որ մեր ե... Փաշինյանը ծանոթացել է e-Estonia Briefing կենտ... Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են... Վաշինգտոնում շարունակվում են ՀՀ ֆինանսների նա... Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում էլեկտրակ... Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապե... Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով 2 ոստիկ... 2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկաննե... Երևանում 36-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով... Քասախ գետում խեղդված արցախցի փոքրիկը տան միակ... Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու մա... Շիրակի մարզպետն ընդունել է ծանրամարտի՝ Եվրոպա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan