Պուտինը կհանդիպի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ․ ՀՀ-ից ևս կմասնակցեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ հանդիպում կունենա ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։
Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնել էր, որ ուրբաթ օրը Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 18-րդ հանդիպումը։
Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն պատվիրակություններ` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից։
Պուտինի հետ հանդիպումը նախատեսված է տեսակոնֆերանսի ձևաչափով։