Նիկոլ Փաշինյան հոդվածագրի ֆանտազիաները. արդյո՞ք Օնիկ Գասպարյանի նշանակումը դիտավորություն էր. 168.am
Վաղը՝ սեպտեմբերի 27-ին, կլրանա 44-օրյա պատերազմի 2-րդ տարին, որի ժամանակ գերագույն հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր: Այս ֆոնին Փաշինյանի ընտանեկան թերթի, այսպես ասած, արխիվային հոդվածներն ընթերցելը վնաս չէ, եթե չասենք՝ անհրաժեշտ, գուցե՝ օգտակար, համենայնդեպս, որոշ դեպքերում հենց Նիկոլ Փաշինյան վարչապետի և գերագույն հրամանատարի համար:
2016-ի վերջերին նրա ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթում «Մովսես Հակոբյան. հարված թիկունքից» վերտառությամբ հոդված է հրապարակվում, որի հեղինակը, ըստ ստորագրության,ոմն Արման Կարապետյանն է: Ի դեպ, ըստ լավատեղյակ աղբյուրների՝ դավադրության տեսություններ ու սեփական ֆանտազիաներով վերլուծություններ ներկայացնող Արման Կարապետյան կեղծանվան տակ հոդվածներ էր գրում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
Վերնագիրը հուշում է, որ այն ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մասին է, սակայն մենք այս հոդվածըհիշեցնում ենք ոչ թե գեներալի անձը նկատի ունենալով, այլդրանում արտահայտված որոշ մտքերի և ձևակերպումների համար:
Գերագույն հրամանատարին մեղադրող Նիկոլ Փաշինյան հոդվածագիրը