ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները խորհրդակցություն կանցկացնեն
ԱՊՀ երկրների անվտանգության եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների տասնութերորդ հանդիպումը հետախուզական հարցերի շուրջ կկայանա սեպտեմբերի 30-ին Մոսկվայում, հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն պատվիրակություններ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Ռուսաստանից։
Խորհրդատվական մարմնի աշխատանքի շրջանակում նախատեսվում է ՌԴ Նախագահի հանդիպում Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ռեժիմով։