«Միայն Պուգաչովային ծաղրելու հարցում է հերոս»․ Քսենիա Սոբչակը հեգնել է Տիմատիին երկիրը լքելու համար
Լրագրող ու հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակն իր թելեգրամյան ալիքում քննադատել է հանրահայտ ռեփեր Տիմատիին (Տիմուր Յունուսով) մասնակի մոբիլիզացիայի մասին լուրերի ֆոնին երկիրը լքելու և Ուզբեկստան մեկնելու համար։
«Միայն Պուգաչովային ծաղրելու հարցում է հերոս», - ասել է Սոբչակը՝ մեկնաբանելով երաժշտի արարքը։
Ավելի վաղ ռեփ-արտիստ Տիմատին խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի՝ ՌԴ արդարադատության նախարարություն ուղղված վերջին դիմումի մասին, որում երգչուհին խնդրում է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում Պուգաչովայի գրառման տակ նա մեկնաբանություն է թողել։
«Կարծում եմ, որ «սիրելի» երկրիդ վրա լափ լցնելը և եվրոպական փոքր դահլիճներում մի խումբ ներգաղթյալների հետ նրա քաղաքական որոշումների ու վեկտորի վրա ծիծաղելը իսկական արժանապատվություն և հայրենասիրություն է», - հեգնանքով գրել է Տիմատին։