Բերդում ՔՊ-ն պարտվել է անազատության մեջ գտնվող թեկնածուին
Սեպտեմբերի 25-ին կայացած Բերդ խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններում համայնքի ընտրական 22 տեղամասերի ցուցակային 22485 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 11093 ընտրող, որը կազմում է ընտրողների թվի 49,34 տոկոսը։
Ընտրություններում հաղթել է Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը, որը նախնական տեղեկություններով ՝ ստացել է քվեարակության մասնակիցների քվեների 51,7 տոկոսը, ՔՊ-ն ստացել է 38,4, «Արժանապատիվ Սերունդ»դաշինքը՝ 9,9 տոկոսը։