Մազերը լվանալու տարածված սխալները
Vogue ամսագրի հնդկական տարբերակի խմբագիրները նշել են մազերը լվանալիս թույլ տրվող սովորական սխալները։
Մասնագետների կարծիքով՝ շատերը հաճախ են լվանում իրենց մազերը, իսկ դա բացասաբար է անդրադառնում դրանց վիճակի վրա։ Բանն այն է, որ շամպունը մեծ քանակությամբ փրփուր է ստեղծում, որը մազերը զրկում է բնական պաշտպանիչ յուղերից՝ բացատրում են մասնագետները։
Մազերի վիճակը նաև տաք ջրով լվանալու ժամանակ կարող է վատթարանալ, քանի որ այն կարող է թուլացնել արմատները՝ մեծապես բացելով կուտիկուլը։ Բացի այդ, նյութի հեղինակները խորհուրդ չեն տալիս գլուխը չորացնել սրբիչով։ Շփման հետևանքով առաջանում է մազերի ավելորդ փափկություն և չորություն։
Ըստ մասնագետների՝ մազերի կոնդիցիոները պետք է սանրով բաշխել գանգուրների ամբողջ երկարությամբ, քանի որ դա կօգնի խուսափել դրանց փխրունությունից։ Բացի այդ, լվանալու ժամանակ ավելորդ մազաթափությունից խուսափելու համար հարկավոր է դրանք զգույշ սանրել՝ համոզվելով, որ խճճվածություն չկա։