Կոսմետոլոգը նշել է երիտասարդությունը վերականգնելու ամենաարդյունավետ միջոցը
Կոսմետոլոգ Նաիլիա Մաքսիմենկոն Evening Moscow-ին տված հարցազրույցում նշել է այն կոսմետիկ պրոցեդուրաները, որոնք աստղերին օգնում են թաքցնել արտաքին տեսքի տարիքային փոփոխությունները:
«Այսօր հանրաճանաչ է չեկ-լիֆթինգը՝ էնդոսկոպիկ դեմքի ձգում՝ առանց կտրվածքների»,-ասել է Մաքսիմենկոն:
Նրա խոսքով՝ այս պրոցեդուրան հաճախ զուգակցվում է բլեֆարոպլաստիկայի՝ կոպերի ձևի վիրահատական շտկման հետ։ Մաքսիմենկոն նշել, որ հայտնիները դիմում են նաև այլ կոսմետիկ պրոցեդուրաների, որոնք կարող են ավելի քիչ նկատելի լինել, բայց օգնում են հասնել ցանկալի արդյունքի։