Բաժակի ընտրությունը՝ ալկոհոլի օգտագործումը նվազեցնելու միջոց
Սննդաբան Իրինա Պիսարևան Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է մի մեթոդ, որը կօգնի մարդուն նվազեցնել ալկոհոլի օգտագործումը։ Նրա խոսքով՝ այս հարցում կարող է օգնել բաժակի ճիշտ ընտրությունը։
«Ցածր բաժակը մարդը ենթագիտակցաբար ավելի շատ է լցնում, իսկ բարձրը՝ ավելի քիչ։ Դա պայմանավորված է մարդկանց հոգեբանությամբ, քանի որ նրանք ավելի շատ կենտրոնանում են քանակությունը ուղղահայաց, քան հորիզոնական չափելու վրա»,- ասել է մասնագետը։
Նա նշել է, որ բաժակի ձևը կարող է ազդել նաև խմած ալկոհոլի քանակի վրա. ավելի լավ է ընտրել բարձր և նեղ բաժակ: