Ու՞մ բաժին կհասնեն Եղիսաբեթ II թագուհու զարդերը
Ինչպես ցանկացած կին, թագուհին էլ սեր ուներ զարդերի հանդեպ։ Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոսկերչական հավաքածուն արդեն մեծ մասամբ բաժանված է Կամիլա Փարքեր-Բոուլզի եւ Քեյթ Միդլթոնի միջեւ։ Ըստ OK!-ի փորձագետի ակնկալվում է, որ թագուհի-կոնսորտը կլինի առաջինը, ով կընտրի թագուհու հագուստի եւ զարդերի հավաքածուից իրեր, իսկ Քեյթ Միդլթոնը կստանա թագուհու ժառանգության մեծ մասը։
Հաղորդվում է նաեւ, որ Եղիսաբեթ II-ի անձնական հավաքածուից որոշ զարդեր կուղղվեն ընտանիքի մյուս անդամներին, որոնք ընտրվել են հենց թագուհու կողմից։ Եվ որոշ զարդեր եւ զգեստապահարանից իրեր կպահպանվեն:
Բուքինգհեմյան պալատում կայացած գալա ընթրիքի ժամանակ թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ Քեյթ Միդլթոնը հարգանքի տուրք մատուցեց Եղիսաբեթ II թագուհուն՝ կրելով նրա հայտնի մարգարիտ վզնոցը։