Իսպանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կիրակի օրը հայտնել է COVID-19-ով վարակված լինելու մասին, հաղորդում է AP լրատվական գործակալությունը։
Իսպանիայի Սոցիալիստական կուսակցության եւ երկրի կոալիցիոն կառավարության առաջնորդը Twitter-ում գրել է, որ չեղարկում է իր ելույթը՝ ամառային արձակուրդներից հետո նոր քաղաքական սեզոնի մեկնարկը նշելու առթիվ կիրակի օրվա սոցիալիստական միջոցառման ժամանակ:
«Ես կշարունակեմ աշխատել՝ ձեռնարկելով բոլոր նախազգուշական միջոցները»,- ասել է նա:
Անցյալ շաբաթ Սանչեսը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Ուրբաթ օրը նա վերադարձել է Իսպանիա՝ պաշտոնական միջոցառման համար: