ԱՄՆ-ն JCPOA-ի շուրջ համաձայնության հասնելու վճռականություն է հայտնել. Իրան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլալհյանը ասել է, որ Միացյալ Նահանգները վերջին օրերին ազդանշան է ուղարկել՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ համաձայնության հասնելու իր վճռականության եւ բարի կամքի մասին, եւ որ Իրանը կոչ է անում ամերիկացիներին ցույց տալ իրենց բարի կամքը, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Ամիր Աբդոլալհյանը նշել է, որ տարբեր երկրների գործընկերների հետ իր հանդիպումներն ուղղված են եղել Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ ԵՄ-ի եւ Ե3-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներում նա նշել է, որ Իրանն ունի անհրաժեշտ վճռականությունն ու լրջությունը՝ գործարքի հասնելու համար, եւ ամերիկյան կողմն է, որ, քայլեր ձեռնարկելու համար, պետք է քաջություն դրսեւորի ։
Ամերիկյան կողմը վերջին օրերին հաճախ է ասել, որ իրենք ունեն անհրաժեշտ վճռականություն եւ բարի կամք՝ համաձայնության հասնելու համար, ըստ Ամիր Աբդոլլահյանի, ով նաեւ նշել է, որ Իրանը պատասխանել է ամերիկացիներին՝ պահանջելով իրենց վճռականությունն ու բարի կամքը ցույց տվող ապացույցներ ի հայտ բերել եւ դրանք վերածել գործի։
Իրանի արտգործնախարարը նաեւ անդրադարձել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի անկեղծ ելույթին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ նրա շեշտադրումը բազմակողմանիության եւ միակողմանիության քննադատության վրա՝ ասելով, որ դա նկատել են համաշխարհային առաջնորդները։