Մագնուս Կառլսենը հաղթեց եզրափակչի առաջին մրցախաղում. Julius Baer Generation Gup
Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի առաջին մրցախաղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը հաղթեց հնդիկ Արջուն Էրիգաիսիին: Առաջին երկու պարտիայում նորվեգացի գրոսմայստերը հաղթանակ տարավ, 3-րդն ավարտեց ոչ-ոքի՝ վճռելով մրցակցության ելքը: 4-րդ պարտիա անցկացնելու անհրաժեշտություն չեղավ:
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կկայանա եզրափակչի 2-րդ մրցախաղը: Եթե Էրիգաիսիին հաջողվի ռևանշի հասնել, ապա մրցաշարի հաղթողը կորոշվի կայծակնային շախմատում:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Մագնուս Կառլսենը հաղթել էր Հայաստանի հավաքականից հեռացած և այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՖԻԴԵ-ն դժգոհել է Կառլսենից, նշելով, որ նրա գործողություններն ազդում են գործընկերների վարկանիշի, մարզական արդյունքների վրա և կարող են վնասել այս մարզաձևը: