Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչները բռնվել են հայկական սահմանային գծում և տեղափոխվել Թուրքիա
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչներ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյն Յըլդըրըմը բռնվել են հայկական սահմանային գծում իրականացված գործողության արդյունքում և տեղափոխվել Թուրքիա։ Այս մասին գրում է «Նոր Դերսիմ» թերթը:
Ըստ աղբյուրի՝ Աթիլլա Չիչեքը 2012 թվականի սեպտեմբերի 25-ին Թունջելիում տեղի ունեցած ռմբակոծության հեղինակներից է: Նրանք «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներ են: