Ես շատ եմ հարգում Հայաստանը, շնորհակալ եմ լավ ընդունելության համար. Ալեքսանդր Պետրակով
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականին 5-0 հաշվով հաղթելուց հետո Ուկրաինայի ընտրանու գլխավոր մարզիչը իր կարծիքն է հայտնել խաղի մասին.
«Ֆուտբոլը դաժան է։ Ես եղել եմ այս իրավիճակում Շոտլանդիայի հետ խաղում՝ ամսի 21-ին: Ցանկանում եմ աջակցել Հայաստանի հավաքականին։ Զարմացած չեմ այս արդյունքից։ Հրաշալի է, որ այդպիսի պարտությունից հետո տղաներն ամեն բան հասկացան ու կատարեցին առաջադրանքը։ Շնորհակալություն Հայաստանին, թե ինչպես մեզ ընդունեցին այստեղ։ Ամեն բան լավ էր։ Շնորհակալ եմ լավ ընդունելության համար: Մաղթում եմ, որ ձեր երկրում չլինի պատերազմ: Ես շատ եմ հարգում Հայաստանը»,- ասել է Պետրակովը։
Այս խաղից հետո Ուկրաինայի ընտրանին 10 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է: Առաջատարը Շոտլանդիայի ընտրանին է, որն ունի 12 միավոր: Հայաստանի հավաքականը 3 միավորով եզրափակում է աղյուսակը և հաջորդ՝ վերջին խաղում՝ սեպտեմբերի 27-ին, B լիգայում տեղը պահպանելու համար Իռլանդիայում կմրցի այդ երկրի հավաքականի հետ, որն ունի 4 միավոր։