Բայդենը «ընտանեկան հանգամանքներից ելնելով» բաց կթողնի ԱԽՏՀ գագաթաժողովը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերին Բանգկոկում չի մասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) ղեկավարների հանդիպմանը՝ «ընտանեկան հանգամանքներից ելնելով», սակայն ԱԽՏՀ գագաթաժողովից մի քանի օր առաջ կմասնակցի G20-ի գագաթաժողովին Ինդոնեզիայի Բալի կղզում, հաղորդում է Thai PBS-ը՝ վկայակոչելով Թաիլանդի արտաքին գործերի նախարարության աղբյուրին:
Ըստ բարձրաստիճան աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը 2022 թվականի նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում կմասնակցի G20-ի ղեկավարների գագաթաժողովին, որից հետո Բանգկոկ թռչելու փոխարեն անմիջապես կվերադառնա Վաշինգտոն՝ «ընտանեկան հանգամանքներից ելնելով», իսկ նրա փոխարեն Հարիսը կգնա Թաիլանդի մայրաքաղաք, ասվում է հաղորդագրության մեջ։