«Նորու» սուպեր թայֆունը շարժվում է դեպի Ֆիլիպիններ
Սուպերթայֆունը շարժվում է դեպի Ֆիլիպիններ եւ կարող է հարվածել խիտ բնակեցված գլխավոր Լուսոն կղզուն՝ ստիպելով տարհանել ափամերձ քաղաքների բնակիչներին, հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
«Նորու» սուպեր թայֆունը զարգացրել է քամու առավելագույն կայուն արագությունը՝ ժամում 195 կիլոմետր:
Ակնկալվում է, որ փոթորիկը, որն այս տարի ամենաուժեղն է հարվածել Ֆիլիպիններին, կշարունակի ուժգնանալ եւ տեղական ժամանակով ցերեկը կամ երեկոյան ցամաք կհասնի՝ մայրաքաղաք Մանիլայից մոտ 80 կմ հյուսիս-արեւելք ընկած հավածում:
«Վտանգի ենթակա տարածքներում ապրող բնակիչներին խնդրում ենք ուշադիր լինել՝ անհրաժեշտության դեպքում տարհանվելու կոչերին», - ասել է Ֆիլիպինների ազգային ոստիկանության պետ, գեներալ Ռոդոլֆո Ազուրինը:
Ֆիլիպինները պարբերաբար ենթարկվում է փոթորիկների, եւ գիտնականները զգուշացնում են, որ դրանք ուժեղանում են, քանի որ, կլիմայի փոփոխության պատճառով, աշխարհը տաքանում է:
«Նորուն» հայտնվել է նախորդ թայֆունից ինը ամիս անց: Նախորդ թայֆունին զոհ է դարձել ավելի քան 400 մարդ, հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են անօթեւան։
Ֆիլիպինները, որը կլիմայի փոփոխության հետեւանքներից ամենաշատը տուժող պետություններից է, տարեկան միջինը 20 փոթորիկի է դիմադրում: