«Ի՞նչ է նշանակում՝ Ալի՛և, ասա՛՝ մեր սահմանները որտե՞ղ են, Ալիևն ասում է՝ անգամ Կոնդն է իրենը»․ Անահիտ Մարտիրոսյան
ՏեսանյութերՊատերազմի մասնակիցները՝ կին թե տղամարդ, Հայաստանում անտեսված են։ Կան շատ լավ տղաներ՝ հայի տեսակը կրող անձինք, բայց կան նաև անարժաններ, որոնք սահման էլ չեն հասնում։ Ես չէի պատկերացնում, որ կարող է լինել հայի այն տեսակը, որը մենք տեսանք 44-օրյա պատերազմում։ Ինչքան աղբ կա, դուրս է եկել ասպարեզ և ճչում է, թե հայ է։ Մեր նախնիները մեզ պատգամներ են թողել, մենք ուրիշ ազգ ենք՝ մաքուր, ճիշտ, հայրենասեր, մեր լեզուն ու հողը գնահատել գիտենք։ Երբ Լեոնիդ Ազգալդյանին հարցրել են, թե ի՞նչ գույն ունի՝ նկատի ունենալով, թե ո՞ր կուսակցությանն է պատկանում, նա պատասխանել է, որ մենք մեր հողի գույնն ունենք։ Թուրքերը չեն վայելելու մեր հողը։ Ադրբեջանում այսօր շատ ավելի վատ զարգացումներ են, քան մեզ մոտ։ Թշնամին փորձ արեց Ջերմուկը ձեռք գցել, բայց արդյունքում ավելի քան հազար զոհ ունեցավ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։