102-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության ալկոհոլային գաղտնիքը
Մեծ Բրիտանիայի բնակչուհին բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը եւ անվանել ալկոհոլային խմիչքը, որը նպաստել է դրան, հայտնում է InYourArea-ն։
Լինա Լամոնտը ծնվել է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում եւ իր ողջ կյանքն անցկացրել է հայրենի քաղաքում։ Մինչեւ 98-ամյակը կինն ապրել է իր տանը, իսկ հետո տեղափոխվել է տարեցների Murrayside պանսիոն։ 102-ամյա կինը սեփական երեխաներ չունի, սակայն նրան անընդհատ այցելում են բազմաթիվ զարմիկներն ու զարմուհիները, որոնց հետ նա շփվում է եւ զբոսնում մաքուր օդին։
Լամոնտն ասել է, որ իր երկարակեցության հիմնական պատճառը լավ գինու եւ հումորի հանդեպ սերն է։ Բացի այդ, երկարակյացը կարծում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է բոլոր ջանքերը գործադրի մերձավորներին երջանիկ դարձնելու համար։
Ընկերներն ու հարազատները եկել են շնորհավորելու կնոջ ծննդյան տարեդարձը, իսկ Murrayside-ի ադմինիստրացիան նրա համար խնջույք է կազմակերպել, որի ժամանակ հյուրերին շոկոլադե տորթ են մատուցել, իսկ հատուկ հրավիրված երգչուհին կատարել է շոտլանդուհու սիրելի երգերը։