Հայ դիզայներների աշխատանքները զարդարել են Harper's Bazaar հեղինակավոր ամսագրի էջերը
Հայ դիզայներների աշխատանքները հայտնվել են նորաձեւության հեղինակավոր՝ Harper's Bazaar ամսագրի էջերին։
Հավաքածուների հեղինակներն են Վահան Խաչատրյանը, Ֆաինա Հարությունյանը, Արեւիկ Սիմոնյանը, ինչպես նաեւ ArigaTo-ն, RŪZANE-ն, Loom Weaving-ը, SONČES-ը, Նելլի Սերոբյանը։
Նշենք, որ Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձեւության միջոցառման ընթացքում հայ դիզայներներն աշխարհին կոչ են արել Հայաստանի կողքին լինել`դատապարտելով ադրբեջանական ագրեսիան: