Եգիպտոսը կդիմի 2036 թվականի Օլիմպիական խաղերն ընդունելու համար
Եգիպտոսը հույս ունի դառնալ առաջին արաբական կամ աֆրիկյան երկիրը, որը կհյուրընկալի ամառային օլիմպիական խաղերը՝ 2032 թվականի Բրիսբենի խաղերից հետո,գրում է The Jerusalem Post-ը:
Եգիպտոսը կդիմի 2036 թվականին ամառային Օլիմպիական խաղերն ընդունելու համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի երիտասարդության և սպորտի նախարարը, որը հաջողության դեպքում այն կդարձնի առաջին արաբական կամ աֆրիկյան երկիրը, որը կհյուրընկալի այդ միջոցառումը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին կանաչ լույս է տվել դիմելու համար, հավելել է նախարար Աշրաֆ Սոբհին Կահիրեում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի ընդունելության ժամանակ։
Եգիպտոսի կաբինետի տարածած հայտարարության մեջ մեջբերված է Բախի խոսքերն այն մասին, որ Եգիպտոսի սպորտային ենթակառուցվածքը կարող է ընդունել միջոցառումը:
Ե՞րբ կընդունի Եգիպտոսը Օիմպիական խաղերը:
Ամառային Օլիմպիական խաղերը 2024 թվականին կանցկացվեն Փարիզում, 2028 թվականին՝ Լոս Անջելեսում, իսկ 2032 թվականին՝ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում։