Իրանի իշխանությունները ծրագրում են պատասխանատվության ենթարկել անկարգությունների մասնակիցներին
Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով թշնամական ուժերի ինտրիգները չեն կարող կասեցնել Իսլամական Հանրապետության առաջընթացն ու ռազմավարական ձեռքբերումները։ Նման հայտարարությամբ, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, շաբաթ օրը հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։ Նա քննադատել է «անպատասխանատու կեցվածք ընդունողներին եւ բռնություն հրահրողներին»։
«Մենք շարունակելու ենք պայքարել անկարգությունների դեմ և պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ պահպանելով իսլամական իրավական նորմերը», – ասել է ՆԳ նախարարը: «Բոլոր անկարգությունները, ովքեր ջարդեր են կազմակերպել, հարձակվել պետական կառույցների և իրավապահների վրա, պատասխանատվության կենթարկվեն»։
Վահիդին նշել է, որ «Իրանում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար կազմակերպված խմբերը նախապես պատրաստվել են ԱՄՆ-ի և հակահեղափոխական ուժերի հետևորդների կողմից»։ «Ստեղծվեց հասարակ մարդկանց սպանության սցենար, որպեսզի հետագայում դրանում մեղադրեն իշխանություններին»,- ընդգծել է նա։
Իրանցի նախարարը ներկայացրել է 22-ամյա Մահսա Ամինիի գործով հետաքննության արդյունքները, ով, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է ոստիկանական բաժանմունքում սրտի կաթվածից։ Նրա խոսքով՝ բժշկական եզրակացությունը վկայում է, որ աղջիկը ծեծի չի ենթարկվել, նրա մոտ գանգի կոտրվածք չի հայտնաբերվել։ Վահիդին ափսոսանք է հայտնել այս ողբերգական դեպքի կապակցությամբ, որից օգտվել են «անկարգություններ հրահրողները և երկրում քաոս մտցնելու փորձերը»։
Ինչ վերաբերում է առցանց հրապարակումների և սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակումներին, ՆԳՆ ղեկավարը նշել է, որ այս միջոցառումը ժամանակավոր է և նախատեսված է «վերահսկելու անվտանգությունը և խռովարարներին զսպելուն»։