Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 144 հազար 382-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 397 նոր դեպք, 127 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 546 հազար 673 դեպքից 7 մլն 323 հազար 594-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 196 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 մլն 76 հազար 923 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 475 հազար 164 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 31 մլն 191 հազար 49-ի: