Ստեփանակերտի օրվա առթիվ քաղաքային իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Ստեփան Շահումյանի հուշարձանին
Ստեփանակերտի օրվա առթիվ այսօր առավոտյան քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել Ստեփան Շահումյանի հուշարձանին՝ խնկարկելով մեծ հասարակական գործչի հիշատակը, ում պատվին 1923թ.-ին Վարարակնը վերանվանվեց Ստեփանակերտ:
Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից: